Ov Sirun Sirun Ով սիրու՜ն-սիրու՜ն, ինչու մոտեցար, Սրտիս գաղտնիքը ինչու իմացար: Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի, Բայց դու անիրավ դավաճանեցիր: Ախ, եթե տեսնեմ օրերից մի օր, Դու ման ես գալիս տխուր ու մոլոր: Ընկեր կդառնամ ես քո վշտերին, Մենակ չեմ թողնի իմ սիրած յարին: Ընկեր կդառնամ ես քո վշտերին, Մենակ չեմ թողնի իմ սիրած յարին: